+374 43 433-883

AM
RU EN
Փաթեթների և ծանրոցների առաքում

"ԷՖ ԹԻ Կուրյեր" ՍՊԸ-ն հանդիսանում է առաքման ունիվերսալ ծառայություններ մատուցող հուսալի ընկերություններից մեկը հայկական շուկայում` իրականացնելով փաթեթների և ծանրոցների առաքումներ Երևանի տարածքում, ինչպես նաև ՀՀ մարզերում: Տարիների փորձը թույլ է տալիս մեզ ոչ միայն ապահովել առաքվող ապրանքների անվտանգությունը, այլև ճիշտ ժամանակին առաքումը: Ճիշտ մշակված տրանսպորտային երթուղիները փորձարկված են գործնականում: Փաթեթների և ծանրոցների առաքման արժեքը կախված է առաքման հեռավորությունից, արագությունից և քաշից: "ԷՖ ԹԻ Կուրյեր" ՍՊԸ-ն երաշխավորում է մատուցվող ծառայությունների բարձր որակը: Մեր մասնագետները ուշադիր են յուրաքանչյուր առաքման նկատմամբ: Ընկերությունը տրամադրում է փաթեթների և ծանրոցների առաքման ծառայություններ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց և առաջարկում է համագործակցության անհատական պայմաններ նոր և հիմնական հաճախորդներին:

 

Մենք պատրաստ ենք մշակել առավել շահավետ և գրավիչ համագործակցության անհատական պայմաններ ինտերնետ խանութների համար` հաշվի առնելով պատվիրատուի բոլոր ցանկությունները:

 

Փաթեթների առաքում պատվիրելու կամ սուրհանդակի կանչ կատարելու համար կարող եք զանգահարել (+37443) 433883 հեռախոսահամարով, կամ անցնել Սուրհանդակի կանչ հղումով: