Սուրհանդակային ծառայություններ մատուցող "ԷՖ ԹԻ Կուրյեր" ՍՊԸ-ն աշխատում է 2005 թվականից: Ընկերությունը հանդիսանում է սուրհանդակային ծառայություններ մատուցող առաջին ընկերություններից մեկը Երևանում: Սուրհանդակային ծառայությունները սկսեցին շատ մեծ պահանջարկ վայելել և շատ կարճ ժամանակահատվածում ընկերությունը հաստատվեց շուկայում, որպես այդ ծառայությունները մատուծող կայուն կազմակերպություն:
Այժմ "ԷՖ ԹԻ Կուրյեր" ՍՊԸ-ն հանդիսանում է բազմաթիվ ընկերությունների հուսալի գործընկեր: Ընկերությունների, որոնք իրենց ընտրությունը կատարել են ի օգուտ փաստաթղթերի, փաթեթների և ծանրոցների հուսալի և ժամանակակից առաքման ծառայության: "ԷՖ ԹԻ Կուրյեր" ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում սուրհանդակային ծառայություններ մատուցող լիցենզավորված ընկերություն: Ապահով և արագ առաքում Երևանի տարածքում և արվարձաններում, ինչպես նաև ՀՀ մարզերում, որակի և առաքման ստույգ ժամկետների ապահովում: Մեր գործունեության հաջողության հիմնական տարրերն են` առաքման հուսալիությունն ու անվտանգությունը, սուրհանդակի ժամանումը պատվերի ընդունման հասցեով հնարավորինս սեղմ ժամկետներում, պատվերի կատարման ամենասեղմ ժամկետներ մայրաքաղաքում, սեփական տրանսպորտային միջոցների առկայություն, փաստաթղթերի և փաթեթների "ձեռքից ձեռք" առաքում: Սեփական տրանսպորտային միջոցների առկայությունն ու սուրհանդակների մեծ անձնակազմը թույլ են տալիս իրականացնել արագ և հուսալի առաքումներ:
Ընկերությունն իրականացնոմ է նամակների, կարևոր փաստաթղթերի, փաթեթների, ծանրոցների, ինչպես նաև ինտերնետ խանութների ապրանքների արագ առաքման ծառայություններ:
Հաճախորդների պահանջների հետեվողական վերլուծությունը թույլ են տվել սուրհանդակային առաքումները դարձնել հուսալի և անվտանգ: Մեր ընկերության հիմնական սկզբունքն է` խնայել Ձեր թանկագին ժամանակը, ապահովել առաքման արագություն և հուսալիություն, ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին: Սա է մեր ընկերության առանցքային խնդիրը, սրան են ուղղված մեր բոլոր ջանքերը: